«Ֆերարի» թիմը 67 միլիոն դոլար է ստացել ավտոսպորտի Ֆորմուլա-1 դասի աշխարհի առաջնությունից՝ անցած մրցաշրջանում չորրորդ տեղ գրավելու եւ 97 միլիոն դոլար էլ բոնուսների եւ պարգեւավճարների շնորհիվ, հաղորդում է autosport-ը՝ հղում անելով Formula One Management-ին:
Առաջնությունում երկրորդ տեղը գրաված «Ռեդ Բուլ» թիմն առաջնության կազմակերպիչներից ստացել է 156 միլիոն դոլար, «Մերսեդեսը»՝ 126 միլիոն դոլար:
Հաջորդ տեղերում են «Մաքլարենը» (98 միլիոն), «Ուիլյամսը» (83), «Ֆորս Ինդիան» (60), «Տորո Ռոսոն» (54), «Լոտուսը» (51),«Մարուսիան» (48) եւ «Զաուբերը» (44):
Գումարը գոյանում է Գրան պրիների կազմակերպիչների հատկացումներից, հեռուստաիրավունքի վաճառքից եւ հովանավորչական վճարումներից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի