17:03  +04,  9 մայիսի, 2015

Հայ եւ ադրբեջանցի մարզիկների բախում Թբիլիսիում

Թբիլիսիում տեղի ունեցած շոտոկան կարատեի միջազգային մրցման ժամանակ տեղի է ունեցել հայ եւ ադրբեջանցի մարզիկների բախում։

Հայաստանի շոտոկան կարատեի ֆեդերացիայից NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեցին, որ միջադեպը հրահրել են ադրբեջանցի մարզիկները, որոնք ծաղրական արտահայտություններ են թույլ տվել, հայ մարզիկներն էլ պատասխանել են եւ տեղի է ունեցել բախում, տուժածներ չկան։

Սիրողական տեսանյութը տարածել են ադրբեջանական լրատվական աղբյուրները։

Միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել նաեւ Հայաստանի Սպորտի նախարարութունը.

«Թբիլիսիում հայ մարզիկների վրա գազազած ադրբեջանցիների ամբոխի հարձակման վերաբերյալ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝ նախարար Գաբրիել Ղազարյանի հանձնարարությամբ,  փորձում է կապ հաստատել կարատեի հավաքականի հետ ու պարզել կատարվածի մանրամասները, ինչպես նաեւ կազմակերպիչների եւ միջազգային ֆեդերացիայի հետ հարցը քննարկելուց, փաստերը պարզելուց հետո  կլինեն համապատասխան գնահատականներ, կներկայացվի հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը:

Անհրաժեշտության դեպքում կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ՝ ընդուպ մինչեւ որակազրկում եւ արգելք՝ մասնակցելու միջազգային մրցաշարերին, ինչպես դա եղավ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում հնչած Հայաստանի պետական օրհներգի ընթացքում կքանստած ադրբեջանցի մարզիկի նկատմամբ:

Հայկական կողմի գնահատականն ու վերջնական հայտարարությունը կլինի միմիայն մեր պատվիրակության եւ վերոհիշյալ կազմակերպությունների հետ քննարկումն ավարտելուց հետո»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ