Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրի մեկնարկային խաղում ՊՍԺ-ն ընդունեց «Գենգամին», հաղթեց 6:0 հաշվով եւ գործնականում ապահովեց չեմպիոնի տիտղոսը: Երեք գոլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին: Որակազրկումից հետո խաղադաշտ վերադարձած ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը եւ աչքի ընկավ երկու գոլով: Նա կատարեց նաեւ երկու գոլային փոխանցում:
Ֆրանսիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ ՊՍԺ-ն 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում ընթացող «Լիոնի» նկատմամբ ունի 6 միավորի առավելություն: «Լիոնը» 36-րդ տուրում կհյուրընկալվի «Կանին»:
Ֆրանսիայի առաջնություն, 36-րդ տուր
ՊՍԺ - «Գենգամ»՝ 6:0
Էդինսոն Կավանի, 2, 52, 70, Զլատան Իբրահիմովիչ, 18, 90, Մակսվել, 56
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում