00:20 9 մայիսի, 2015Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրի մեկնարկային խաղում ՊՍԺ-ն ընդունեց «Գենգամին», հաղթեց 6:0 հաշվով եւ գործնականում ապահովեց չեմպիոնի տիտղոսը: Երեք գոլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին: Որակազրկումից հետո խաղադաշտ վերադարձած ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը եւ աչքի ընկավ երկու գոլով: Նա կատարեց նաեւ երկու գոլային փոխանցում:
Ֆրանսիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ ՊՍԺ-ն 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում ընթացող «Լիոնի» նկատմամբ ունի 6 միավորի առավելություն: «Լիոնը» 36-րդ տուրում կհյուրընկալվի «Կանին»:
Ֆրանսիայի առաջնություն, 36-րդ տուր
ՊՍԺ - «Գենգամ»՝ 6:0
Էդինսոն Կավանի, 2, 52, 70, Զլատան Իբրահիմովիչ, 18, 90, Մակսվել, 56
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.