14:00  ,  2 մայիսի, 2015

Քաղցկեղից մահացել է Ռիո Ֆերդինանդի կինը

Կրծքագեղձի քաղցկեղի հետեւանքով մահացել է ՔՊՌ-ի պաշտպան, Անգլիայի վեցակի չեմպիոն Ռիո Ֆերդինանդի կին, երեք երեխաների մայր, 34-ամյա Ռեբեկա Ֆերդինանդը:

Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը հաստատել է կնոջ մահը, որը եղել է կարճատեւ եւ անբուժելի հիվանդությունից հետո: Ֆերդինանդը մամուլին խնդրել է «չանհանգստացնել եւ թույլ տալ սգալ մեկուսի»:

«Իմ երկրորդ կեսը լքեց ինձ երեկ գիշեր: Իմ սքանչելի կին Ռեբեկան մահացավ խաղաղության մեջ»,- 36-ամյա Ռիո Ֆերդինանդի խոսքը մեջբերում է BBC-ն:

Նրանք ամուսնացած էին 2009-ից: Երեխաները ինը, վեց եւ չորս տարեկան են: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում