Պերմի «Ամկարի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը Whoscored.com-ի վարկածով դարձել է Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրից հետաձգված հանդիպման լավագույն խաղացող: «Ամկարն» ընդունեց Մոսկվայի «Դինամոյին» եւ հաղթեց 2:0 հաշվով:
29-ամյա հայ ֆուտբոլիստը ստացել է 7.66 գնահատականը: Արզումանյանը չորս անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, հինգ անգամ խլել է գնդակը:
Հիշեցնենք, որ Արզումանյանը «Ամկարի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում