18:19  ,  30 ապրիլի, 2015

Մեսին ու Ռոկուցոն երկրորդ զավակին կանվանակոչեն Բենջամին

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու նրա քաղաքացիական կին Անտոնելա Ռոկուցոն սպասում են երկրորդ երեխայի ծնվելուն: Ռոկուցոն հղիության երրորդ ամսում է:

Զույգը սպասում է տղայի եւ որոշել է անվանակոչել Բենջամին: Այդ անունն ունեն նաեւ Սերխիո Ագուերոյի որդին եւ Դիեգո Մարադոնայի թոռը, հաղորդում է 101greatgoals-ը:

Նոյեմբերի 2-ին Մեսիի որդի Տիագոն կդառնա երեք տարեկան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում