19:17  ,  11 հունիսի, 2012

17-րդ անգամ կայացավ Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարը

«Աշխատանք» մարզադահլիճում Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը անցկացրեցին Հայաստանից սամբո ըմբշամարտի առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 17-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը:

Տասը քաշային կարգերում հաղթողներն ու մրցանակակիրները պարգեւատրվեցին համապատասխան կարգի հավաստագրերով եւ մեդալներով, իսկ 57, 62 եւ 68 կգ քաշային կարգերում /որոնցում ժամանակին հանդես է եկել լեգենդար մարզիկը/ հաղթողներն արժանացան նաեւ Գառնիկ Հովհաննիսյանի ընկերների կողմից սահմանված հատուկ գավաթների, հաղորդում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Մրցաշարի հաղթողները.

48 կգ քաշային կարգ -Էդգար Իսրայելյան

52 կգ ք/կ- Աղասի Նազունց

57 կգ ք/կ-Տիգրան Կիրակոսյան

62 կգ ք/կ-Արեն Անտոնյան

68 կգ ք/կ-Մարտին Միրզոյան

74 կգ ք/կ-Մավրիկ Նասիբյան

82 կգ ք/կ-Մհեր Կարապետյան

90 կգ ք/կ-Դավիթ Գրիգորյան

100 կգ ք/կ-Սարգիս Սարգսյան

+100 կգ ք/կ-Էդուարդ Դավթյան

 

Տեղեկանք

Գառնիկ Հովհաննիսյանը սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է  Մադրիդում` 1981թվականին: Մինչեւ այդ մեր մարզիկները ըմբշամարտի ձեւերից եւ ոչ մեկում նման բարձր հաջողության չէին հասել:

1983-95 թթ Գ. Հովհաննիսյանն աշխատել է Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում որպես սամբոյի բաժանմումքի ավագ մարզիչ: Արցախյան շարժման սկզբի տարիներին`1989-1991թթ., մի շարք անվանի մարզիկների հետ ապահովել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջաններին մասնակցող ՀԽՍՀ եւ ԼՂԻՄ պատգամավորների անվտանգությունը Մոսկվայում, ուղեկցել` հասարակական-քաղաքական  գործիչների, իրականացրել` հատուկ բեռների տեղափոխում:

Անվանի մարզիկը պատահարի զոհ է դարձել 1995-ին: Հաջորդ տարվանից Հայաստանի սամբոյի ֆեդերացիան անցկացնում է Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով