Սերբիայի Նովի Սադ քաղաքում ապրիլի 17-ին մեկնարկած սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնություններում Հայաստանի մարզիկներից արդեն չորսն ապահովել են մեդալ, հաղորդում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Պատանիների մրցաշարում 60 կգ քաշային Դանիել Գաբրիելյանը եւ երիտասարդների մրցաշարում 48 կգ քաշային Արման Նիազյանը նվաճել են բրոնզե մեդալ:
62 կգ քաշային Վոլոդյա Սարգսյանը եւ 82 կգ քաշային Միշա Նազարյանը դուրս են եկել եզրափակիչ եւ բավարարվել են երկրորդ տեղով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում