21:43 17 ապրիլի, 2015Սերբիայի Նովի Սադ քաղաքում ապրիլի 17-ին մեկնարկած սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնություններում Հայաստանի մարզիկներից արդեն չորսն ապահովել են մեդալ, հաղորդում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Պատանիների մրցաշարում 60 կգ քաշային Դանիել Գաբրիելյանը եւ երիտասարդների մրցաշարում 48 կգ քաշային Արման Նիազյանը նվաճել են բրոնզե մեդալ:
62 կգ քաշային Վոլոդյա Սարգսյանը եւ 82 կգ քաշային Միշա Նազարյանը դուրս են եկել եզրափակիչ եւ բավարարվել են երկրորդ տեղով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.