«Բարսելոնան» ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց: 1/4 եզրափակիչի առաջին խաղում կատալոնական ակումբը Փարիզում 3:1 հաշվով առավելության հասավ ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ:
Հենց մեկնարկից կատալոնացիները վերահսկում էին գնդակը եւ 19-րդ րոպեին բացեցին հաշիվը: Լիոնել Մեսիի հիանալի փոխանցումից հետո աչքի ընկավ բրազիլացի Նեյմարը: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» այլ իրական գոլային պահեր չունեցավ, իսկ ՊՍԺ-ն բաց թողած գոլից հետո շարունակում էր խաղալ երկրորդ համարով, սակայն ստեղծեց մի քանի վտանավոր պահեր:
Փարիզցիները շատ ակտիվ սկսեցին երկրորդ խաղակեսը, բայց հյուրերը հաղթահարեցին մեկնարկային ճնշումը, իսկ 67-րդ րոպեին խփեցին նաեւ երկրորդ գոլը: Հաշիվը կրկնապատկեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ով աչքի ընկավ անահատական բարձր վարպետությունից հետո: ՊՍԺ-ն զենքերը վայր չդրեց նաեւ այդ գոլից հետո, սակայն քիչ անց բաց թողեց նաեւ երրորդ գնդակը: 79-րդ րոպեին Սուարեսը դարձավ դուբլի հեղինակ, թեեւ ՊՍԺ-ն շատ արագ խփեց մեկ գոլ: Փոխարինման դուրս եկած ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մաթյոն գրավեց սեփական դարպասը՝ վերջակետ դնելով խաղին, որում դաշտի տերերը վերջնամասում մոտ էին նաեւ երկրորդ գոլին:
ՊՍԺ-ն եվրագավաթների տնային խաղում նախորդ անգամ պարտվել էր 2006-ին, իսկ անպարտելիության շարքն ընդհատվեց 34-րդ խաղում: Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 21-ին Բարսելոնայում:
Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին խաղ
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1:3
Ժերեմի Մաթյո, 82 (ինքնագոլ) – Նեյմար, 18, Լուիս Սուարես, 67, 79
ՊՍԺ. Սալվադորե Սիրիգու, Գրեգորի վան դեր Վիլ, Մարկինյոս, Տյագու Սիլվա (Դավիդ Լուիս, 21), Մաքսվել, Յոան Կաբայ, Բլեզ Մատյուիդի, Ադրիոն Ռաբիո (Լուկաս, 65), Խավյեր Պաստորե, Էզեկյել Լավեսի, Էդինսոն Կավանի:
«Բարսելոնա». Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Մարտին Մոնտոյա (Ադրիանո, 80), Խերարդ Պիկե, Խավյեր Մասկերանո, Խորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Անդրես Ինյեստա (Չավի, 53), Իվան Ռակիտիչ (Ժերեմի Մաթյո, 74), Նեյմար, Լիոնել Մեսի, Լուիս Սուարես:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի