18:22  ,  15 ապրիլի, 2015

Գյումրեցիները քաղաքի մուտքի մոտ դիմավորեցին Եվրոպայի եռակի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանին (ֆոտո)

Իմ հաղթանակը միայն իմը չէ, նաեւ հայ ժողովրդի հաղթանակն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, Գյումրիում լրագրողներին ասաց ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը՝ նշելով, որ հաշվի առնելով իր առողջական վիճակը՝ այնքան էլ վստահ չէր, որ կկարողանա հաղթել։

«Մրցակիցներիս ճանաչում էի, գիտեի, որ իմ հնարավորությունները լիարժեք օգտագործելու դեպքում հաղթանակն իմն է լինելու։ Ճիշտ է՝ նոր էի վերադարձել Գերմանիայից, որտեղ բուժվում էի, բայց արդյունքը դրական եղավ»,- ասաց Տիգրան Մարտիրոսյանը՝ խոստանալով, որ կշարունակի մարզումները եւ առաջիկայում նոր մեդալներ կբերի Հայաստանին։

Աշխարհի չեմպիոնին եւ Եվրոպայի եռակի չեմպիոնին գյումրեցիները դիմավորեցին մեծ շուքով։ Քաղաքի մուտքի մոտ հավաքվել էին բազմաթիվ գյումրեցիներ, նույնիսկ հյուրեր էին եկել այլ մարզերից։ Ծանրաձողի տեսքով տոնական տորթը կտրելուց եւ Տիգրան Մարտիրոյանին շնորհավորելուց հետո հավաքվածները շարասյունով ուղեկցեցին չեմպիոնին դեպի քաղաքի կենտրոնական հրապարակ, այնտեղից էլ տուն։

Էլիզ Ֆրանգուլյան՝ Գյումրիից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով