16:48  ,  15 ապրիլի, 2015

Գյումրիում մեծ շուքով կդիմավորեն Եվրոպայի եռակի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանին (ֆոտո)

Գյումրեցիները պատրաստվում են մեծ շուքով դիմավորել ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանին։ Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքի մուտքի մոտ հավաքվել են մեծ թվով երկրպագուներ, քաղաքային եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, որոնք տոնական սեղանները բացած՝ սպասում են չեմպիոնի ժամանելուն։

Հիշեցնենք, որ 2010թ. աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների երկամարտում գրանցեց 351 կգ արդյունք եւ, անձնական քաշով գերազանցելով Ռուսաստանը ներկայացնող գերմանացի Վիկտոր Գեցին, նվաճեց ոսկե մեդալ:

 

Էլիզ Ֆրանգուլյան՝ Գյումրիից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով