16:48 15 ապրիլի, 2015Գյումրեցիները պատրաստվում են մեծ շուքով դիմավորել ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանին։ Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքի մուտքի մոտ հավաքվել են մեծ թվով երկրպագուներ, քաղաքային եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, որոնք տոնական սեղանները բացած՝ սպասում են չեմպիոնի ժամանելուն։
Հիշեցնենք, որ 2010թ. աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների երկամարտում գրանցեց 351 կգ արդյունք եւ, անձնական քաշով գերազանցելով Ռուսաստանը ներկայացնող գերմանացի Վիկտոր Գեցին, նվաճեց ոսկե մեդալ:



Էլիզ Ֆրանգուլյան՝ Գյումրիից
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.