20:16  ,  13 ապրիլի, 2015

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Ուղիղ հեռարձակում

Թբիլիսում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 13-ին մրցահարթակ են դուրս եկել 58 կգ քաշային կանայք։ Հայաստանը ներկայացնում է Իզաբելա Յայլյանը, որը հանդես է գալիս ուժեղագույնների խմբում։ Ուղիղ լուսաբանմանը կարող եք հետեւել easywl.com-ում։

Հիշեցնենք, որ Հայաստանն առայժմ նվաճել է մեկ արծաթե մեդալ։ Եվրոպայի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը 56 կգ քաշային կարգում երկրորդ տեղը գրավեց երկամարտի 259 կգ (113+146) արդյունքով: Եվրոպայի չեմպիոն դարձավ մոլդովացի Օլեգ Սիրգին, ում երկամարտի արդյունք էր 264 կգ (113+151):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում