Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց Հռոմի «Լացիոն», որը կիսաեզրափակիչի պատասխան խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Նապոլիին»: Գոլի հեղինակը Սենադ Լուլիչն է: Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:
Եզրափակիչում «Լացիոյի» մրցակիցը կլինի Թուրինի «Յուվենտուսը», որը դուրս էր թողել «Ֆիորենտինային»:
Իտալիայի Գավաթի, կիսաեզրափակիչ, երկրորդ հանդիպում
«Նապոլի» - «Լացիո»՝ 0:1 (առաջին հանդիպում՝ 1:1)
Սենադ Լուլիչ, 79
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում