Ռուս մասնագետ Վալերի Կարպինը կարող է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի հավաքականը, որի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է դարձել շվեյցարացի Բեռնար Շալանդի պաշտոնանկությունից հետո:
«Известия»-ն գրում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է սկսել Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչի հետ՝ նրան առաջարկելով ազգային թիմը գլխավորել մինչեւ Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի ավարտը: Կարպինի թեկնածությունն առաջարկել է «Սպարտակի» տնօրենների խորհրդի անդամ Ջեւան Չելոյանցը, ով կապի մեջ է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Ռուս նախկին ֆուտբոլիստը մտադիր չէ երկարաժամկետ պայմանագիր կնքել Հայաստանի հավաքականի հետ, քանի որ Եվրո-2016-ի ընտրական փուլից հետո ցանկանում է դարձյալ վերադառնալ ակումբային աշխատանքի:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնին հավակնում են նաեւ ղազախական «Տոբոլը» գլխավորող Վարդան Մինասյանն ու Սարգիս Հովսեփյանը «Փյունիկից»:
Աղբյուրի համաձայն՝ ՀՖՖ-ն ոչ հերքել է Վալերի Կարպինի վերաբերյալ լուրը, ոչ էլ հաստատել է այն: 46-ամյա մարզիչի նախորդ աշխատավայրը եղել է իսպանական «Մալյորկան», որի գլխավոր մարզիչի պաշտոնից նա հեռացել է այս տարվա փետրվարին: «Սպարտակում» Կարպինն աշխատել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի հետ:
Հիշեցնենք, որ վերջերս Վալերի Կարպինը ժամանել էր Երեւան, որտեղ մարտի 28-ին մասնակցեց Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված հանդիպմանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի