Մինչեւ 70-րդ րոպեն մենք ունեինք հաջողության հասնելու շանս, նշել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը՝ մեկնաբանելով Ալբանիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի տանուլ տված հանդիպումը: Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը պարտվեց 1:2 հաշվով: 70-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:
«Մենք շատ լավ անցկացրինք առաջին խաղակեսը: Գնդակ խփեցինք եւ լավ տեսք ունեինք: Բայց ընդմիջումից հետո Ալբանիայի թիմը գերազանցեց մեզ: Ընդմիջման ժամանակ ես խաղացողներին ասացի, որ եթե ցանկանում ենք հաղթել, ապա էլի գնդակ է պետք խփել: Եվ մենք ունեինք հաջողության հասնելու շանսեր մինչեւ 70-րդ րոպեին, երբ երկրորդ դեղին քարտը ստացավ Հովհաննես Համբարձումյանը»,- Շալանդի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ I խմբում Հայաստանի հավաքականը չորս խաղում վաստակել է 1 միավոր: Նույն արդյունքն ունի նաեւ Սերբիան: Խմբի առաջատարը Պորտուգալիան է՝ 9 միավոր: Դանիան ու Ալբանիան ունեն 7-ական միավոր:
Եվրո-2016, ընտրական փուլ
I խումբ
Մավրայ, 77, Գաշի, 81 - Մավրայ, 4, ինքնագոլ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի