09:58 30 մարտի, 2015Մինչեւ 70-րդ րոպեն մենք ունեինք հաջողության հասնելու շանս, նշել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը՝ մեկնաբանելով Ալբանիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի տանուլ տված հանդիպումը: Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը պարտվեց 1:2 հաշվով: 70-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:
«Մենք շատ լավ անցկացրինք առաջին խաղակեսը: Գնդակ խփեցինք եւ լավ տեսք ունեինք: Բայց ընդմիջումից հետո Ալբանիայի թիմը գերազանցեց մեզ: Ընդմիջման ժամանակ ես խաղացողներին ասացի, որ եթե ցանկանում ենք հաղթել, ապա էլի գնդակ է պետք խփել: Եվ մենք ունեինք հաջողության հասնելու շանսեր մինչեւ 70-րդ րոպեին, երբ երկրորդ դեղին քարտը ստացավ Հովհաննես Համբարձումյանը»,- Շալանդի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ I խմբում Հայաստանի հավաքականը չորս խաղում վաստակել է 1 միավոր: Նույն արդյունքն ունի նաեւ Սերբիան: Խմբի առաջատարը Պորտուգալիան է՝ 9 միավոր: Դանիան ու Ալբանիան ունեն 7-ական միավոր:
Եվրո-2016, ընտրական փուլ
I խումբ
Մավրայ, 77, Գաշի, 81 - Մավրայ, 4, ինքնագոլ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.