11:20  ,  24 մարտի, 2015

Գաել Անդոնյանը ժամանել է Հայաստան (ֆոտո)

Ֆրանսիական «Մարսելի» պաշտպան Գաել Անդոնյանը մարտի 23-ի գիշերը ժամանել է Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում 21-ամյա ֆուտբոլիստին դիմավորել են երկրպագուները:

Հիշեցնենք, որ Անդոնյանն առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու ալբանացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին: Ալբանիա – Հայաստան հանդիպումը կայանալու է մարտի 29-ին: Ավանի ֆուտբոլային ակադեմիայում հավաք անցկացնող Հայաստանի հավաքականն Ալբանիա կմեկնի մարտի 27-ին:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում