11:20 24 մարտի, 2015Ֆրանսիական «Մարսելի» պաշտպան Գաել Անդոնյանը մարտի 23-ի գիշերը ժամանել է Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում 21-ամյա ֆուտբոլիստին դիմավորել են երկրպագուները:
Հիշեցնենք, որ Անդոնյանն առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու ալբանացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին: Ալբանիա – Հայաստան հանդիպումը կայանալու է մարտի 29-ին: Ավանի ֆուտբոլային ակադեմիայում հավաք անցկացնող Հայաստանի հավաքականն Ալբանիա կմեկնի մարտի 27-ին:
Ֆոտո՝ ՀՖՖ




The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.