23:44  ,  23 մարտի, 2015

ATP World Tour. Կարեն Խաչանովը բարձրացել է 86 աստիճան

18-ամյա ռուսաստանահայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP World Tour վարկանիշային աղյուսակում բարձրացել է 86 աստիճան՝ 369-ից 283-ը, հաղորդում է sport-express-ը:

Կարեն Խաչանովը վերջին շրջանում երկու տիտղոս է նվաճել Ֆրանսիայում անցկացված «ֆյուչերս» շարքի մրցաշարերում եւ երկրորդ շրջան էր դուրս եկել Կազանում կայացած «չելենջեր» շարքի մրցաշարում: Խաչանովի առավելագույն ցուցանիշը եղել է 282-րդ տեղը՚

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով