Թբիլիսիում ավարտված ձյուդոյի Գրան պրի մրցաշարում Հայաստանն անմասն մնաց մեդալներից: 60 կգ քաշային կարգում Հովհաննես Ալեքսաննյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում, Հովհաննես Դավթյանը՝ երկրորդում:
66 կգ քաշային Դավիթ Ղազարյանը չկարողացավ հաղթահարել առաջին փուլի արգելքը: Նույն քաշային կարգում Արսեն Ղազարյանը եւս պարտվեց մեկնարկային գոտեմարտում:
73 կգ քաշային կարգում Դավիթ Նիկողոսյանը մեկ հաղթանակ տարավ, երկրորդ գոտեմարտում պարտվեց, Ալբերտ Մկրտչյանը պարտվեց առաջին փուլի գոտեմարտում:
81 կգ քաշայիններ Դավիթ Սարգսյանն ու Անդրանիկ Չափարյանը, 100 կգ քաշային Միխայիլ Մինչինը եւ կանանց 52 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչը եւս պարտվեցին մեկնարկային գոտեմարտերում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի
18:16 , 1 հոկտեմբերի