20:36 23 մարտի, 2015Թբիլիսիում ավարտված ձյուդոյի Գրան պրի մրցաշարում Հայաստանն անմասն մնաց մեդալներից: 60 կգ քաշային կարգում Հովհաննես Ալեքսաննյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում, Հովհաննես Դավթյանը՝ երկրորդում:
66 կգ քաշային Դավիթ Ղազարյանը չկարողացավ հաղթահարել առաջին փուլի արգելքը: Նույն քաշային կարգում Արսեն Ղազարյանը եւս պարտվեց մեկնարկային գոտեմարտում:
73 կգ քաշային կարգում Դավիթ Նիկողոսյանը մեկ հաղթանակ տարավ, երկրորդ գոտեմարտում պարտվեց, Ալբերտ Մկրտչյանը պարտվեց առաջին փուլի գոտեմարտում:
81 կգ քաշայիններ Դավիթ Սարգսյանն ու Անդրանիկ Չափարյանը, 100 կգ քաշային Միխայիլ Մինչինը եւ կանանց 52 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչը եւս պարտվեցին մեկնարկային գոտեմարտերում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.