20:22  ,  21 մարտի, 2015

«Բորուսիան» արտագնա հաղթանակ տարավ առանց Հենրիխ Մխիթարյանի

Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 3:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Հանովերի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնացել էր «Բորուսիայի» փոխարինողների թվում եւ այդպես էլ դուրս չեկավ խաղադաշտ: Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում եւ ավարտվեց 1:1 հաշվով, թեեւ 2 թիմերն էլ ունեցան նաեւ այլ գոլային պահեր: «Հանովերն» ավելի ակտիվ սկսեց երկրորդ խաղակեսը, սակայն 55-րդ րոպեին դաշտի տերերը մնացին 10 ֆուտբոլիստներով, իսկ «Բորուսիան» շատ արագ խփեց 2 գոլ: Հյուրերից դուբլ ձեւակերպեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը կատարեց երկրորդ գոլային փոխանցումը: 82-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ նաեւ «Հանովերի» գերմանացի կիսապաշտպան Լարս Շտինդլը, ում գոլն ապահովեց շատ լարված վերջնամաս, բայց դաշտի տերերին չհաջողվեց խուսափել պարտությունից:

«Բորուսիան» մնաց 10-րդ տեղում եւ ունի 33 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Հանովեր» - «Բորուսիա Դ՝ 2:3

Լարս Շտինդլ, 31, 82 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 19, 61, Սինձի Կագավա, 57

Հեռացում՝ Լեոնարդո Բիտենկուր, 55 («Հանովեր»)

«Պադերբորն» - «Հոֆենհայմ»՝ 0:0

Հեռացում՝ Էրմին Բիչակչիչ, 65 («Հոֆենհայմ»)

«Շտուտգարտ» - «Այնտրախտ Ֆ՝ 3:1

Դանիել Գինչեկ, 63, 66, Ալեքսանդրու Մաքսիմ, 80 – Հարիս Սեֆերովիչ, 51

«Ֆրայբուրգ» - «Աուգսբուրգ»՝ 2:0

Ջոնաթան Շմիդ, 71, Նիլս Պետերսեն, 84

«Քյոլն» - «Վերդեր»՝ 1:1

Մատիաս Լեման, 88 (11մ.) – Դեյվ Շելկե, 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով