Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է պատրաստվել Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպմանը:
Մարտի 16-ին կայացած մարզմանը մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը «Քյոլնի» դեմ Բունդեսլիգայի 25-րդ տուրի խաղում թեթեւ վնասվածք էր ստացել, հաղորդում է Ruhr Nachrichten-ը:
Առաջիկա հանդիպումը բաց կթողնի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն, հարցականի տակ է «Բորուսիայի» կիսապաշտպան Նուրի Շահինի մասնակցությունը, հաղորդում է sport1.de-ն:
«Բորուսիա» - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին: Առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել են թուրինցիները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում