22:10 16 մարտի, 2015Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է պատրաստվել Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպմանը:
Մարտի 16-ին կայացած մարզմանը մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը «Քյոլնի» դեմ Բունդեսլիգայի 25-րդ տուրի խաղում թեթեւ վնասվածք էր ստացել, հաղորդում է Ruhr Nachrichten-ը:
Առաջիկա հանդիպումը բաց կթողնի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն, հարցականի տակ է «Բորուսիայի» կիսապաշտպան Նուրի Շահինի մասնակցությունը, հաղորդում է sport1.de-ն:
«Բորուսիա» - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին: Առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել են թուրինցիները:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.