14:50  ,  13 մարտի, 2015

Դավիթ Զաքարյանի հաղթանակը Օքսֆորդի թիմին փրկել է պարտությունից

Օքսֆորդի եւ Քեմբրիջի համալսարանների թիմերի ամենամյա շախմատային մրցամարտն ավարտվել է ոչ ոքի՝ 4:4: 133-րդ մրցամարտում որոշիչ է եղել Օքսֆորդի հավաքականի ներկայացուցիչ Դավիթ Զաքարյանի հաղթանակը: Առաջին համարների պայքարում հայ շախմատիստը սեւերով պարտության է մատնել Յան-Ֆան Չժոուին՝ փրկելով Օքսֆորդին պարտությունից:

133 տարվա պատմությամբ մրցամարտում 58 անգամ հաղթանակ է տարել Քեմբրիջը, 53 անգամ՝ Օքսֆորդը: 22 մրցամարտ ավարտվել է ոչ ոքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս