13:10  ,  11 մարտի, 2015

Ֆաբրեգասը` Մեսիի հետ կազինո գնալու մասին

Անգլիական «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսիի եւ Խերարդ Պիկեի հետ լոնդոնյան կազինո կատարած այցը:

«Դա իմ անձնական կյանքն է: Անում եմ այն, ինչը հաճելի է ինձ: Չեմ մեկնաբանի այն լուսանկարները, որոնք կապ չունեն ֆուտբոլի հետ»,- Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Ֆաբրեգասը «Բարսելոնայի» կազմում հանդես եկել է 2011-2014-ը: Կատալոնական ակումբից հեռանալուց հետո նա շարունակում է լավ հարաբերություններ պահպանել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news