13:10 11 մարտի, 2015Անգլիական «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսիի եւ Խերարդ Պիկեի հետ լոնդոնյան կազինո կատարած այցը:
«Դա իմ անձնական կյանքն է: Անում եմ այն, ինչը հաճելի է ինձ: Չեմ մեկնաբանի այն լուսանկարները, որոնք կապ չունեն ֆուտբոլի հետ»,- Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Ֆաբրեգասը «Բարսելոնայի» կազմում հանդես եկել է 2011-2014-ը: Կատալոնական ակումբից հեռանալուց հետո նա շարունակում է լավ հարաբերություններ պահպանել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.