09:11  ,  10 մարտի, 2015

Մեսիին ու Ֆաբրեգասին նկատել են Լոնդոնի կազինոներից մեկում (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին եւ անգլիական «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին նկատել են Լոնդոնի կազինոներից մեկում, գրում է Daily Mail-ը:

Ֆուտբոլիստները հանդիպել են ընկերուհիների ուղեկցությամբ: «Բարսելոնայից» հեռանալուց հետո Ֆաբրեգասը շարունակում է լավ հարաբերություններ պահպանել Արգենտինայի հավաքականի ավագի հետ: Այս տարվա սկզբնամասում բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, թե «Չելսին» լրջորեն հետաքրքրված է Մեսիով:

Ավելի վաղ «Բարսելոնայի» եւ «Մանչեսթեր Սիթիի» միջեւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղից հետո լրագրողները Մեսիին ու Ֆաբրեգասին նկատել էին անգլիական ռեստորաններից մեկում, իսկ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրաժարվել էր մեկնաբանել այդ հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում