09:11 10 մարտի, 2015Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին եւ անգլիական «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին նկատել են Լոնդոնի կազինոներից մեկում, գրում է Daily Mail-ը:
Ֆուտբոլիստները հանդիպել են ընկերուհիների ուղեկցությամբ: «Բարսելոնայից» հեռանալուց հետո Ֆաբրեգասը շարունակում է լավ հարաբերություններ պահպանել Արգենտինայի հավաքականի ավագի հետ: Այս տարվա սկզբնամասում բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, թե «Չելսին» լրջորեն հետաքրքրված է Մեսիով:
Ավելի վաղ «Բարսելոնայի» եւ «Մանչեսթեր Սիթիի» միջեւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղից հետո լրագրողները Մեսիին ու Ֆաբրեգասին նկատել էին անգլիական ռեստորաններից մեկում, իսկ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրաժարվել էր մեկնաբանել այդ հանդիպումը:







The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.