17:11  ,  8 մարտի, 2015

101greatgoals. Զավեն Բադոյանի գոլը կարող էր լինել Պուշկաշի մրցանակի հավակնորդ

Երեւանի «Փյունիկի» նորեկ Զավեն Բադոյանի՝ «Ալաշկերտի» դեմ Հայաստանի Բարձրագույն խմբի 17-րդ տուրի խաղում խփած հաղթական գոլը չի վրիպել բրիտանական 101greatgoals.com վիդեոպորտալի ուշադրությունից:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի շրջադարձ հարվածով խփած գոլի մասին կայքը գրում է հետեւյալը.

«Խոնարհվե՛ք Զավեն Բադոյանի առջեւ: Գուցե Անգլիայում թոփ խաղեր չկային շաբաթ օրը, բայց Հայաստանում կարեւոր հաղթանակ է տարել երկրորդ տեղում գտնվող «Փյունիկը», որը Զավեն Բադոյանի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթել է «Ալաշկերտին»: Այս գոլը Պուշկաշի անվան մրցանակի հավակնո՞րդ է: Գուցե դա այդպես կլիներ, եթե այդ գոլն արձանագրվեր առաջատար առաջնություններում»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ 25-ամյա Զավեն Բադոյանը վերջերս բելառուսական «Գոմելից» է տեղափոխվել «Փյունիկ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով