«Ֆորմուլա-1» մրցաշարի կազմակերպիչները միավորվել են մեկ ասոցիացիայի մեջ, որպեսզի հնարավորություն ունենան պաշտպանել իրենց շահերը առաջնության կոմերցիոն իրավունքների տերերի հետ բանակցությունների ժամանակ:
Միավորումը ստացել է FOPA անվանումը (Formula One Promoters Association - «Ֆորմուլա-1»-ի պրոմոուտերների ասոցիացիա): Ասոցիացիայի նախագահ է դարձել Ավստրալիայի Գրան-պրիի պրոմոուտեր Ռոն Ուոքերը:
«Պատմականորեն մեր կարծիքները արտահայտելիս միասնականությունը չէր հերիքում: Ասոցիացիայի շնորհիվ մենք լսելի կդառնանք: Մենք ընդհանուր շահեր շատ ունենք, եւ ես կարծում եմ, կարեւոր է, որ դրանք հնչեցված լինեն»,- մեջբերում է Ուոքերի խոսքը ESPN-ը:
Ուոքերը նաեւ հույս է հայտնել, որ FOPA-ի շնորհիվ մրցարշավի կազմակերպիչները առանցքային հարցերը լուծելիս ազդեցություն ձեռք կբերեն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի