Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ընթացող ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունում հայտնի դարձավ 85 կգ եւ 94 կգ քաշային կարգի հաղթողները: 85 կգ քաշային կարգում 2011թ. համաշխարհային ուսանողական խաղեր չեմպիոն Աղասի Աղասյանն, երկամարտում արձանագրելով 330 կգ արդյունք, հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Նա անցյալ տարվա հաջողությունը կրկնեց ու երկրորդ տարին անընդմեջ ոսկե մեդալի արժանցավ: Աղասուն երկամարտում 20 կգ-ով զիջած Խաչիկ Օրդյանը նվաճեց արծաթե մեդալը: Իսկ 2014 թ պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը 298 կգ-ով ցուցանիշով եզրափակեց ուժեղագույնների եռյակը, հաղորդում է ՀԾՖ կայքը։
94 կգ քաշային կարգում երկամարտում 336 կգ գրանցելով՝ ոսկե մեդալի արժանացավ Մկրտիչ Մկրտչյանը: Նրանից ընդամենը 1 կգ-ով հետ մնացած Կարուշ Ղուկասյանը (335 կգ) դարձավ Հայաստանի փոխչեմպիոն, իսկ չեմպիոնին 34 կգ-ով հետ մնացած Արտյոմ Հակոբյանը բավարարվեց բրոնզե մեդալով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:21 , 12 հոկտեմբերի
13:39 , 12 հոկտեմբերի 
12:20 , 12 հոկտեմբերի
11:42 , 12 հոկտեմբերի 
10:23 , 12 հոկտեմբերի
09:35 , 12 հոկտեմբերի 
01:01 , 12 հոկտեմբերի 
00:33 , 12 հոկտեմբերի 
23:58 , 11 հոկտեմբերի 
23:11 , 11 հոկտեմբերի