Աղասի Աղասյանն ու Մկրտիչ Մկրտչյանը՝ Հայաստանի չեմպիոններ

21:16   13 փետրվարի, 2015

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ընթացող ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունում հայտնի դարձավ 85 կգ եւ 94 կգ քաշային կարգի հաղթողները: 85 կգ քաշային կարգում 2011թ. համաշխարհային ուսանողական խաղեր չեմպիոն Աղասի Աղասյանն, երկամարտում արձանագրելով 330 կգ արդյունք, հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Նա անցյալ տարվա հաջողությունը կրկնեց ու երկրորդ տարին անընդմեջ ոսկե մեդալի արժանցավ: Աղասուն երկամարտում 20 կգ-ով զիջած Խաչիկ Օրդյանը նվաճեց արծաթե մեդալը: Իսկ 2014 թ պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը 298 կգ-ով ցուցանիշով եզրափակեց ուժեղագույնների եռյակը, հաղորդում է ՀԾՖ կայքը։

94 կգ քաշային կարգում երկամարտում 336 կգ գրանցելով՝ ոսկե մեդալի արժանացավ Մկրտիչ Մկրտչյանը: Նրանից ընդամենը 1 կգ-ով հետ մնացած Կարուշ Ղուկասյանը (335 կգ) դարձավ Հայաստանի փոխչեմպիոն, իսկ չեմպիոնին 34 կգ-ով հետ մնացած Արտյոմ Հակոբյանը բավարարվեց բրոնզե մեդալով: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։