Երեւանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում փետրվարի 11-14-ը անցկացվում է ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը: Ծանրամարտի Հայաստանի առաջնության 2 մրցումային օրերի ընթացքում մրցահարթակ են դուրս եկել 56, 62, 69 եւ 77 կգ քաշային ծանրորդները: 56 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է դարձել Դավիթ Դավայանը, 62-ում՝ Սմբատ Մարգարյանը, 69-ում ՝ Վանիկ Ավետիսյանը, իսկ 77-ում Ժորժ Եղիկյանը:
Փետրվարի 13-ին մրցահարթակ դուրս կգան 85 եւ 94 կգ քաշային ծանրորդները, իսկ առաջնության վերջին օրը ուժերը կչափեն 100 կգ եւ գերծանր քաշային ծանրորդները: Հայաստանի առաջնությունից հետո հավաքականը կպատրաստվի ապրիլին Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, իսկ նոյեմբերին ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կկայանա աշխարհի առաջնությանը, որն օլիմպիական վարկանիշային վերջին մրցումն է լինելու 2016թ. Ռիոյի Խաղերից առաջ:
Լուսինե Շահբազյան















Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:12 , 9 սեպտեմբերի
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի
19:35 , 8 սեպտեմբերի
19:14 , 8 սեպտեմբերի
19:03 , 8 սեպտեմբերի