Ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները (ֆոտոշարք)

23:05   12 փետրվարի, 2015

Երեւանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում փետրվարի 11-14-ը անցկացվում է ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը: Ծանրամարտի Հայաստանի առաջնության 2 մրցումային օրերի ընթացքում մրցահարթակ են դուրս եկել 56, 62, 69 եւ 77 կգ քաշային ծանրորդները: 56 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է դարձել Դավիթ Դավայանը,  62-ում՝  Սմբատ Մարգարյանը,  69-ում ՝ Վանիկ Ավետիսյանը, իսկ 77-ում Ժորժ Եղիկյանը:

Փետրվարի 13-ին մրցահարթակ դուրս կգան 85 եւ 94 կգ քաշային ծանրորդները, իսկ առաջնության վերջին օրը ուժերը կչափեն 100 կգ եւ գերծանր քաշային ծանրորդները: Հայաստանի առաջնությունից հետո հավաքականը կպատրաստվի ապրիլին Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, իսկ նոյեմբերին ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կկայանա աշխարհի առաջնությանը, որն օլիմպիական վարկանիշային վերջին մրցումն է լինելու 2016թ. Ռիոյի Խաղերից առաջ:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։