70-ամյա Սերխիո Մարկարյանը նշանակվել է ֆուտբոլի Հունաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը։
Ուրուգվահայ մասնագետը կփոխարինի իտալացի Կլաուդիո Ռանյերիին, ում հեռացումից հետո Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր դարձել: Մարկարյանը լավ ծանոթ է հունական ֆուտբոլին, քանի որ աշխատել է «Պանատինաիկոսում», «Իոնիկոսում» եւ «Իրակլիսում»: Մարզիչի նախորդ աշխատավայրը եղել է Պերուի հավաքականը, որը նա գլխավորել է 2010-2013-ը:
Եվրո-2016-ի ընտրական փուլի 4 տուրերից հետո հույները 1 միավորով F խմբի հետնապահն են։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի