17:22 12 փետրվարի, 201570-ամյա Սերխիո Մարկարյանը նշանակվել է ֆուտբոլի Հունաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը։
Ուրուգվահայ մասնագետը կփոխարինի իտալացի Կլաուդիո Ռանյերիին, ում հեռացումից հետո Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր դարձել: Մարկարյանը լավ ծանոթ է հունական ֆուտբոլին, քանի որ աշխատել է «Պանատինաիկոսում», «Իոնիկոսում» եւ «Իրակլիսում»: Մարզիչի նախորդ աշխատավայրը եղել է Պերուի հավաքականը, որը նա գլխավորել է 2010-2013-ը:
Եվրո-2016-ի ընտրական փուլի 4 տուրերից հետո հույները 1 միավորով F խմբի հետնապահն են։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.