18:03  ,  9 փետրվարի, 2015

«Արարատը» պարտվեց նվազագույն հաշվով

Սոչիում մեկնարկած երկրորդ ուսումնամարզական հավաքի առաջին խաղում Երեւանի «Արարատը» նվազագույն հաշվով պարտվել է «Աֆիպսին», որը Ռուսաստանի առաջնության երկրորդ խմբի «Հարավ» գոտու մրցաշարում երկրորդ տեղում է ընթանում:

Առաջին խաղակեսում գոլեր չեն գրանցվել, իսկ միակ գոլը ռուսական թիմը խփել է երկրորդ խաղակեսի միջնամասում:

«Արարատը» հանդես է եկել հետեւյալ կազմով.

Արամ Հայրապետյան, Արարատ Պողոսյան, Ալեքսանդր Վոլչկով, Նագի Բուրաս, Ռաֆֆի Կայա (Վահե Մարտիրոսյան), Դավիթ Գրիգորյան (Արայիկ Մկրտչյան), Գորիկ Խաչատրյան, Կարլո Չուեկա (Մոյսես Օրոզկո), Բրայան դե լա Ֆուենտե (Արեգ Ազատյան), Վիկտոր Գարզա, Ալեքսանդր Ռակիչ:

Հանդիպմանը չեն մասնակցել պաշտպան Սեյեդ Հոսեյն Հոսեյնին եւ կիսապաշտպաններ Ամիրի Շոեյբը, Սաման Աղազամանին ու Նիկոլաս Պրոեսմանը, որոնք թիմին կմիանան փետրվարի 9-ին:

Սոչիում «Արարատը» եւս երկու ստուգողական հանդիպումներ կանցկացնի` փետրվարի 15-ին եւ 19-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով