18:03 9 փետրվարի, 2015Սոչիում մեկնարկած երկրորդ ուսումնամարզական հավաքի առաջին խաղում Երեւանի «Արարատը» նվազագույն հաշվով պարտվել է «Աֆիպսին», որը Ռուսաստանի առաջնության երկրորդ խմբի «Հարավ» գոտու մրցաշարում երկրորդ տեղում է ընթանում:
Առաջին խաղակեսում գոլեր չեն գրանցվել, իսկ միակ գոլը ռուսական թիմը խփել է երկրորդ խաղակեսի միջնամասում:
«Արարատը» հանդես է եկել հետեւյալ կազմով.
Արամ Հայրապետյան, Արարատ Պողոսյան, Ալեքսանդր Վոլչկով, Նագի Բուրաս, Ռաֆֆի Կայա (Վահե Մարտիրոսյան), Դավիթ Գրիգորյան (Արայիկ Մկրտչյան), Գորիկ Խաչատրյան, Կարլո Չուեկա (Մոյսես Օրոզկո), Բրայան դե լա Ֆուենտե (Արեգ Ազատյան), Վիկտոր Գարզա, Ալեքսանդր Ռակիչ:
Հանդիպմանը չեն մասնակցել պաշտպան Սեյեդ Հոսեյն Հոսեյնին եւ կիսապաշտպաններ Ամիրի Շոեյբը, Սաման Աղազամանին ու Նիկոլաս Պրոեսմանը, որոնք թիմին կմիանան փետրվարի 9-ին:
Սոչիում «Արարատը» եւս երկու ստուգողական հանդիպումներ կանցկացնի` փետրվարի 15-ին եւ 19-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.