18:16  ,  22 հունվարի, 2015

«Բարսելոնայի» նախագահ. Ոչինչ դեռ որոշված չէ

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Աթլետիկոյի» դեմ խաղի մասին, նշել է, որ շատ ինտեսնիվ խաղ էր, բայց դեռ դիմակայության ելքը վճռված չէ:

«Սուարեսը հրաշալի խաղացող է, եւ մարդիկ նրանից շատ բան են ակնկալում: Լուիսը վայելում է թիմի աջակցությունը եւ սերը:

Երկու մեծ ակումբների թիմեր էին խաղադաշտում, շատ ինտեսիվ խաղ ստացվեց: Ոչինչ դեռ որոշված չէ:

Ես հարգում եմ Էնրիկեի աշխատանքը: Նա է թիմում որոշումներ կայացնողը եւ լի է վճռականությամբ»,- Բարտոմեուի խոսքն է մեջբերում Football Espana-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» 1:0 հաշվով պարտության է մատնել Մադրիդի «Աթլետիկոյին»: Հաղթական գոլը խփել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում