18:16 22 հունվարի, 2015«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Աթլետիկոյի» դեմ խաղի մասին, նշել է, որ շատ ինտեսնիվ խաղ էր, բայց դեռ դիմակայության ելքը վճռված չէ:
«Սուարեսը հրաշալի խաղացող է, եւ մարդիկ նրանից շատ բան են ակնկալում: Լուիսը վայելում է թիմի աջակցությունը եւ սերը:
Երկու մեծ ակումբների թիմեր էին խաղադաշտում, շատ ինտեսիվ խաղ ստացվեց: Ոչինչ դեռ որոշված չէ:
Ես հարգում եմ Էնրիկեի աշխատանքը: Նա է թիմում որոշումներ կայացնողը եւ լի է վճռականությամբ»,- Բարտոմեուի խոսքն է մեջբերում Football Espana-ն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» 1:0 հաշվով պարտության է մատնել Մադրիդի «Աթլետիկոյին»: Հաղթական գոլը խփել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.