20:11  ,  19 հունվարի, 2015

Չինացի գործարարը կգնի «Աթլետիկոյի» բաժնեմասը

Մադրիդի «Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն եւ սպորտային տնօրեն Միգել Անխել Հիլը մեկնել են Չինաստան, որտեղ հունվարի 21-ին կկնքեն ակումբի 20 տոկոս բաժնեմասը վաճառելու պայմանագիր, տեղեկացնում է AS-ը:

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Վան Ցզյանլին, պատրաստ է գործարքի համար վճարել 40 միլիոն եվրո: Գործարարը 1990-ականներին ֆինանսավորել է «Դալյան Վանդիին»: Այդ ընթացքում ակումբը մի քանի անգամ դարձել է Չինաստանի չեմպիոն:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Աթլետիկոն» 19 տուրերից հետո 41 միավորով երրորդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում