Նիժնի Նովգորոդում ավարտված գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի պատանեկան առաջնությունում մասնակից ուներ նաեւ Հայաստանը: Մարզիչ Զարուհի Գրիգորյանի գլխավորությամբ հանդես եկան Կլարա Սիմոնյանն ու Էլիզաբեթ Պետրոսյանը:
Բազմամարտի եւ առանձին գործիքներով վարժությունների մրցաշարերում նրանք չկարողացան հաղթահարել նախնական փուլը:
Ընդհանուր թիմային հաշվարկում մեծահասակների եւ պատանեկան առաջնություններում մրցակցությունից դուրս էին Ռուսաստանի ներկայացուցիչները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում