23:20  ,  14 հունվարի, 2015

Մեսին ցանկացել է Playboy-ի մոդելի հետ դավաճանե՞լ կնոջը (ֆոտո)

Playboy-ի մոդել Ռոսիո Մարենգոն պատմել է, որ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին փորձել է սիրահետել իրեն: 

«Շատ ֆուտբոլիստներ են ցանկացել սիրավեպ սկսել ինձ հետ: Նրանցից մեկն Արգենտինայի հավաքականի 10 համարն էր: Երբ հրավեր ստացա Եվրոպայից, նա ինձ խնդրեց գնալ իր մոտ, սակայն այդպես էլ չուղարկեց հասցեն: Ամեն դեպքում, որքան շատ ես մերժում ֆուտբոլիստներին, այնքան հաճախ են նրանք գրում քեզ»,- ասել է 34-ամյա Մարենգոն, տեղեկացնում է Great Goals-ը:

Ռոսիո Մարենգոյի այդ հայտարարությունից հետո Մեսիի ընկերուհի Անտոնելա Ռակուցոն մտադիր է դատական հայց ներկայացնել մոդելի դեմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում