Սուրեն Չախալյանը նշանակվել է «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնում, տեղեկացնում է ակումբի կայքը: 42-ամյա մասնագետը նախկինում աշխատել է Երեւանի «Փյունիկում» եւ «Ուլիսում», ինչպես նաեւ Հայաստանի Մ-17 հավաքականում: Չախալյանն ունի ՈւԵՖԱ-ի մարզչական «Pro» կարգի արտոնագիր:
Սամվել Դարբինյանի պայմանագիրն «Արարատի» հետ նախատեսված էր մինչեւ 2014-ի դեկտեմբերի 1-ը: Ըստ գործող կանոնակարգի` ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող թիմի գլխավոր մարզիչը պետք է ունենա ՈւԵՖԱ-ի առնվազն «A» կարգի արտոնագիր: «B» կարգի արտոնագիր ունեցող Դարբինյանը 2 ամիս շարունակ կատարում էր «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնակատարի պարտականությունները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:02 , 3 նոյեմբերի
09:36 , 3 նոյեմբերի
09:04 , 3 նոյեմբերի
00:49 , 3 նոյեմբերի 
00:26 , 3 նոյեմբերի
23:01 , 2 նոյեմբերի
22:02 , 2 նոյեմբերի
21:10 , 2 նոյեմբերի
20:15 , 2 նոյեմբերի
19:08 , 2 նոյեմբերի