18:20 8 դեկտեմբերի, 2014Սուրեն Չախալյանը նշանակվել է «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնում, տեղեկացնում է ակումբի կայքը: 42-ամյա մասնագետը նախկինում աշխատել է Երեւանի «Փյունիկում» եւ «Ուլիսում», ինչպես նաեւ Հայաստանի Մ-17 հավաքականում: Չախալյանն ունի ՈւԵՖԱ-ի մարզչական «Pro» կարգի արտոնագիր:
Սամվել Դարբինյանի պայմանագիրն «Արարատի» հետ նախատեսված էր մինչեւ 2014-ի դեկտեմբերի 1-ը: Ըստ գործող կանոնակարգի` ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող թիմի գլխավոր մարզիչը պետք է ունենա ՈւԵՖԱ-ի առնվազն «A» կարգի արտոնագիր: «B» կարգի արտոնագիր ունեցող Դարբինյանը 2 ամիս շարունակ կատարում էր «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնակատարի պարտականությունները:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.