18:36  ,  5 դեկտեմբերի, 2014

Նադալ. Վնասվածքները սպորտի անբաժանելի մասն են

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն ամփոփել է ավարտված մրցաշրջանը։

«Տարվա առաջին հատվածը ուղղակի հրաշալի էր։ Ցավոք, դրանից հետո վնասվածքներ եղան, բայց դրանք սպորտի անբաժանելի մասն է։

Կարիերայիս սկզբում ես չէի էլ կարող պատկերացնել, որ այսքան շատ հաղթանակներ կունենամ, տիտղոսներ կնվաճեմ։ Այս պահին ցանկալի է երջանիկ լինել եւ շարունակել մասնակցել տարբեր մրցաշարերի»,- Նադալի խոսքն է մեջբերում Eurosport-ը։

Համաշխարհային դասակարգման աղյուսակում Նադալն այժմ երրորդ տեղում է՝ զիջելով սերբ Նովակ Ջոկովիչին եւ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով